


Արմինֆո. Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին:
Հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների և անկախ աղբյուրների տվյալների համաձայն, 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ Զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 31-35 դեպք։ Հայաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական վիճակագրությունն այլ թիվ է տալիս․ 2026 թվականի օգոստոսի կեսի դրությամբ գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է մահվան 11 դեպք (որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում), սակայն իրավապաշտպաններն ու ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ պաշտոնական տվյալները չեն արտացոլում խնդիրների իրական մասշտաբները և ներառում են պատահարների, ընդամենը, մի մասը:


