


Արմինֆո.ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համակարգմամբ ՆԳ նախարարությունը շարունակում է առաջ մղել Գործողությունների ծրագրի կատարումը՝ Կառավարությանը վերաբերելի բոլոր դերակատարների հետ սերտ համագործակցությամբ։
ԵՄ գնահատման առաքելության անդամները հանդիպել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմի հետ։
Նշենք, որ օրերս իր հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երկրին կհաջողվի մինչև 2029 թվականը հասնել ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման:
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 5-ին Եվրահանձնաժողովը Երեւանին է փոխանցել վիզային ռեժիմի ազատականացման Գործողությունների ծրագիրը (VLAP), որը բաղկացած է 74 կետից ՝ չորս բլոկում (կենսաչափական փաստաթղթեր, սահմանների կառավարում եւ միգրացիա, հասարակական կարգ եւ հանցավորության դեմ պայքար, մարդու իրավունքներ) ։ 2026 թվականի մայիսի 5-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ առաջին զեկույցը։ 2026 թվականի հոկտեմբերից Հայաստանում գործում է ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը ։ Հաջորդ պաշտոնական զեկույցը սպասվում է 2027 թվականի երկրորդ եռամսյակում։ -


