


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի։
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ կարևորելով առաքելության գործունեության շարունակականությունն ու հետագա զարգացումը։
Հիշեցնենք, որ Սատու Կոյվուն ֆիննական ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով 2026 թվականի մարտից զբաղեցնում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավարի պաշտոնը: Նա այդ պաշտոնում փոխարինել է գերմանացի սպա Մարկուս Ռիտերին։ Հայաստանում նա ղեկավարում է քաղաքացիական դիտորդական առաքելություն, որի գլխավոր խնդիրն է պարեկությունը, մոնիտորինգը և հաշվետվությունների կազմումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման համար:


