


Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել 2026 թ. մայիսի 5-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրով սահմանվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կարգավիճակը, կառավարման և ղեկավար մարմինները, ֆրանսիական կողմի և հայկական կողմի պարտավորությունները, ներկայացվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կողմից կրթական ծրագրերի իրականացման գործընթացը, կիրառական հետազոտությանն ու գիտական ներուժի զարգացմանն ուղղված դրույթները, դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրումը։


