


Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 1996 թ. մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը կնպաստի ՀՀ-ում առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովմանը՝ պետական և մասնավոր կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ ձեռնարկելով համապատասխան միջոցներ, կընձեռի նոր հնարավորություններ առողջության համար վնասակար պատճառները վերացնելու ուղղությամբ։ Վավերացման արդյունքում հնարավորինս կկանխվեն համաճարակային, տեղական (էնդեմիկ) և այլ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները։


