


Արմինֆո. 90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը, ով իր կյանքի զգալի մասը նվիրել է ՄԱԿ-ում ծառայելուն և հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Նա նաև ներկայացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
Ինչպես հաղորդում է Cyprus Inform-ը, Բենոն Սևանը մահացել է հոկտեմբերի 5-ին։ ՀԲԸՄ-ում Սեւանին անվանել են ականավոր ղեկավար, ուսուցիչ եւ հայկական ժառանգության անխոնջ պաշտպան, նշելով, որ Կիպրոսում հայերի մի քանի սերունդների համար նա, գործնականում, ընտանիքի անդամ է դարձել:
Բենոն Սևանը ծնվել է 1937 թվականին Նիկոսիայում ՝ ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի ընտանիքում։ Կրթությունը ստացել է հայկական նշանավոր "Մելգոնյան" վարժարանում: Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ փայլուն կրթություն է ստացել Կոլումբիայի համալսարանում։ 1965 թվականից աշխատել է ՄԱԿ-ում ։ Զբաղեցրել է ամենաբարձր պաշտոններ՝ ընդհուպ մինչև գլխավոր քարտուղարի տեղակալ։ Գլխավորել է ՄԱԿ առաքելությունները ամենաթեժ կետերում ՝ Իրաքում, Աֆղանստանում, Իրանում, Պակիստանում, Արևմտյան Ինդոնեզիայում։ Նա հրաշքով ողջ էր մնացել Բաղդադի ահաբեկչությունից հետո, երբ ծայրահեղականները ռումբ էին պայթեցրել ՄԱԿ ներկայացուցչությունում։


