


Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու երկկողմ գործընկերության առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրից հետո, որը նախագահ Թրամփը կնքել է 2025 թվականի օգոստոսի 8-ին։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, պետքարտուղարը բարձր է գնահատել Բայրամովի կողմից Հայաստանի հետ խաղաղությանն Ադրբեջանի շարունակական հանձնառությունը: Պետքարտուղարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ ամերիկյան և ադրբեջանական ընկերությունների միջև մի շարք առևտրային գործարքների մասին հայտարարությունը:


