


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների միջոցով բարձրացնել եվրոպական որակյալ դեղերի հասանելիությունը ՀՀ քաղաքացիների համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է խոորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Քաղաքական գործիչը պատմել է, որ այսօր իրենց քաղաքական ուժը բանակցություններ կվարի Ստրասբուրգում Առողջապահական դեղամիջոցների որակի եվրոպական տնօրինությունում ՝ քննարկելու Հայաստանի համար եվրոպական դեղերի հասանելիության հարցը:
"Գործող սահմանափակումների պատճառով եվրոպական բարձրորակ դեղերի մեծ մասը հայաստանյան դեղատներում չի վաճառվում։ Որն է խնդիրը, Հայաստանում գրանցված է մոտ 3000 անվանման դեղամիջոց՝, այն դեպքում, երբ եվրոպական երկրներում դրանց թիվը հասնում է 25 հազարի ։ Եվ եվրոպական բարձրորակ դեղերի մեծ մասը չի վաճառվում մեր դեղատներում, քանի որ կան սահմանափակումներ: Այսօր մենք քննարկելու ենք հենց այդ հարցը, որպեսզի հանդես գանք օրենսդրական նախաձեռնությամբ, որը թույլ կտա իջեցնել գները և բարձրացնել առողջապահության որակը, քանի որ խոսքը որակյալ դեղերի մասին է", - նշել է Նարեկ Կարապետյանը ՝ խոստանալով ավելի ուշ խոսել հանդիպման արդյունքների մասին։


