
Արմինֆո.Հայաստանի ամենահմայիչ թատերական իրադարձության՝ կատարողական արվեստների High Fest միջազգային թատերական փառատոնի բացումն այս տարի հասել է տիեզերական մասշտաբների:
Չնայած այն հանգամանքին, որ փառատոնը վաղուց դարձել է Հայաստանի մշակութային կյանքում նորարարությունների դրոշակակիրը, բառացիորեն ամեն տարի ցնցելով հանդիսատեսի գիտակցությունը, այս անգամ High Fest-ը բացվեց մոլորակների իսկական շքերթով: Գաֆէսճեան զբոսայգում ակրոբատիկ զարմանալի շոու է ներկայացրել երևանյան հանդիսատեսին իտալական Luca Piallini-ն:
Գաղափարական ոգեշնչող, High Fest -ի հիմնադիր և նախագահ Արթուր Ղուկասյանը, ողջունելով Գաֆէսճեան զբոսայգու հարթակում հավաքվածներին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փառատոնը դարձավ 24 տարեկան: "Հնարավոր է, Երևանի համար դա, ընդամենը, մի ակնթարթ է, իսկ ես արդեն ակնոց եմ դնում, որպեսզի կարողանամ կարդալ իմ իսկ գրած տեքստը", - կատակել է նա:
Ղուկասյանը հիշեցրել է, որ High Fest -ն ընդգրկվել է եվրոպական 24 լավագույն փառատոնների ցանկում, հանդիսանում է Festival d ' Avignon-ի պաշտոնական գործընկերը և այդ ընթացքում սիրվել է ինչպես հանդիսատեսի, այնպես էլ միջազգային փորձագետների կողմից: «Եվ ինչպե՞ս է դա մեզ հաաջողվում: Դե, որովհետեւ մենք ունենք փայլուն թիմ և ֆանտաստիկ ես: Բայց եթե կատակները մի կողմ թողնենք, այդ ամենի հիմքում ավանդույթներն ու նորարարություններն են։ Մենք հետեւում ենք միջազգային միտումներին եւ ձգտում ենք հնարավորության դեպքում գոնե փոքր-ինչ նպաստել դրանց ձեւավորմանը", - ասել է փառատոնի նախագահը:
Փառատոնի ավանդական ծրագրից բացի, ինչպես նա նշել է, կկազմակերպվի տարածաշրջանում կատարողական արվեստների առաջին շուկան ՝ High Fest Performance Market-ը , որը տեղի կունենա հոկտեմբերի 3-5-ը՝ շուրջ 30 փորձագետների, միջազգային փառատոնների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեք օրվա ընթացքում կլինեն պանելային քննարկումներ, փիչինգներ, քննարկումներ։ "Արդյունքը' նոր գիտելիքներ, համատեղ արտադրություններ, հյուրախաղեր, եւ, ամենակարեւորը, նոր գաղափարներ եւ նախագծեր", - նշել է Ղուկասյանը:
Նշենք, որ փառատոնն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի 1-8-ը՝ Festivally Yours խորագրի ներքո, և կմիավորի 200-ից ավելի մասնակիցների՝ 11 երկրներից, այդ թվում ՝ ԱՄՆ, Չեխիա, Չինաստան, Իտալիա, Ռուսաստան, Պորտուգալիա և այլն:
Ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://highfest.am/?fbclid=IwY2xjawUseHJleHRuA2FlbQIxMABwZG9mBWJyaWQ RMUZvN21hM0Y0V2xyRU00aDFzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyA AEeY4clxcuVeWXtDJi2J5lyyOmpCgWL6LkFUJhmQdeG2doGz8QEgyRMk_EUKUQ_a em_fHDPn8YwkMlGpA_opVhvIA .