


Արմինֆո: ՀՀ կառավարությունը ևս մեկ տարով երկարաձգում է սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծառայությունների մասնակի փոխհատուցման ծրագիրը: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում որոշել է այդ նպատակով հատկացնել 1.090 միլիարդ դրամ:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագիրը լրանում է 2027 թվականի հունվարի 1-ին, և այժմ անհրաժեշտություն կա դրա
երկարաձգման: Փաստաթղթի ընդունմամբ նախագծի իրականացման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով:
Նշենք, որ սահմանամերձ համայնքների բնակիչները կստանան բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի ծախսերի 50% փոխհատուցում: Տնային տնտեսությունները կստանան նաև գույքահարկի փոխհատուցում: Ընդհանուր առմամբ, սա վերաբերում է 13 սահմանամերձ համայնքների 82 սահմանամերձ բնակավայրերին:


