


ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի եղբորորդին՝ Հովհաննես Մանուկյանը, իր ընկերների հետ միասին Եվրոպացի երիտասարդ գիտնականների մրցույթում (EUCYS 2026) շահել է «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» (Circular Bio-based Europe - խմբ.) մրցանակը։
Ինչպես խմբակցության ղեկավարն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում, եղբորորդին ընկերների հետ մրցանակը ստացել է Airify նախագծի համար։ «Քրոջս որդին՝ Հովհաննես Մանուկյանը, իր ընկերներ Հայկ Ղազարյանի և Տիգրան Ավանյանի հետ Եվրոպացի երիտասարդ գիտնականների մրցույթում Airify նախագծի համար շահել է «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» մրցանակը։ Այս նախագծի շրջանակում նրանք ստեղծել են եգիպտացորենի կենսազանգվածից ինքնամաքրվող օդի ֆիլտր»,- գրել է Կարապետյանը։
Նշենք, որ EUCYS 2026-ը Եվրոպական միության երիտասարդ գիտնականների 37-րդ մրցույթն է, որը համարվում է Եվրոպայում դպրոցականների և ուսանողների համար անցկացվող ամենահեղինակավոր գիտական մրցույթը։ Այն անցկացվել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ից 27-ը Գերմանիայի հյուսիսում գտնվող Կիլ քաղաքում՝ Կիլի համալսարանի բազայի վրա։


