


ԱրմԻնֆո. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Հայաստան: Այս մասին հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2026 թվականի աշխարհի դպրոցական թիմային առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը կմեկնարկի Ծաղկաձորում սեպտեմբերի 29-ին: Բացման արարողությանը ելույթ կունենա նաև ՖԻԴԵ-ի նախագահ և Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը:
Սեպտեմբերի 29-ին նա նաև կհանդիպի Շախմատի հետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմի հետ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ կքննարկվեն շախմատի զարգացման, կրթական ծրագրերի և միջազգային համագործակցության հետ կապված կարևոր հարցեր:
Թիմուր Ռուսլանովիչ Տուրլովը ղազախստանցի ձեռնարկատեր, ֆինանսիստ և բարերար է, ինչպես նաև «Freedom Holding Corp»-ի գլխավոր սեփականատերը: Նա ՖԻԴԵ-ի նախագահն է 2026 թվականի սեպտեմբերի 26-ից:


