


Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև դե-ֆակտո խաղաղություն է ձեռք բերվել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգն արդեն սկսել է կոնկրետ տնտեսական արդյունքներ բերել: Մասնավորապես, Բայրամովը մատնանշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի վերացումը և առանձին ոլորտներում երկկողմ առևտրի սկիզբը Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Դիվանագետը նաեւ ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար մնացած խոչընդոտների վերացման կարեւորությունը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջից Հայաստանը սկսել է Ադրբեջանից նավթամթերքի (ԱԻ-95 բենզին) ներկրումը։ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով 2026թ. առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է 14.4 հազար տոննա նավթամթերք՝ 14.9 մլն դոլար մաքսային արժեքով։
Իսկ օրեր առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաղորդել էր, որ Հայաստանն Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ։ Տոննաժի և արժեքի մասին գերատեսչության ղեկավարը խոստացել է հաղորդել ավելի ուշ։


