


Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP-17) առաջ, որը տեղի կունենա Հայաստանում, սեպտեմբերի 30-ին Եվրոպական խորհրդարանում կանցկացվի հատուկ նախապատրաստական միջոցառում: Այս մասին հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպանատունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ-ում Հայաստանի պատվիրակության, Եվրախորհրդարանի անդամ Ստեֆան Քյոլերի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ ջանքերով:
Միջոցառման նպատակն է ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և քննարկել առաջիկա համաշխարհային գագաթնաժողովի հիմնական առաջնահերթությունները: -


