


Արմինֆո. Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Երևանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները, ինչը նպատակ ունի ապահովել հավասարակշռություն։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետը նշել է, որ այդ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։
Վարչապետը հիշեցրել է, որ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա, բայց հիմա սպասվում է վերափոխում։ Մինչև Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, Մոսկվայի հետ կապերը 90%-ով կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա, բայց հիմա, խաղաղ միջավայրում, այդ հարաբերությունների վերափոխում տեղի կունենա։


