


Արմինֆո: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-իրանական համագործակցության հաջող զարգացումը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Պեզեշկիանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և դրանց ընդլայնմանն ուղղված քայլերը։
Կողմերը ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


