


ԱրմԻնֆո. Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Իտալիայի պաշտպանության բարձրագույն գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-իտալական համագործակցության, մասնավորապես՝ ռազմական կրթության և զորավարժությունների հարցերը։
Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Հայաստան կատարած այցի շրջանակներում Մանինոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և Պաշտպանության ազգային գիտահետազոտական համալսարան, որտեղ քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները։


