


ԱրմԻնֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու մասին։
"Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի՝ լուծում գտնելու վճռականությանը", - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
Էրդողանը նաև հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու Անկարայի վճռականության մասին, հաղորդում են ԶԼՄ-ները։


