



Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում հանդիպել է Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության հարցերով պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ:
Հայաստանի գերաաաատեսչության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական օրակարգի շրջանակներում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ աշխատանքը COP-17 խորհրդաժողովին ընդառաջ:
Մաթևոսյանը ներկայացրել է COP-17-ում նախագահության առաջնահերթությունները և ընդգծել Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական և փորձագիտական մասնակցությունը խորհրդաժողովի նախապատրաստմանը:
Նա նաև ընդգծել է COP17-ին ընդառաջ և խորհրդաժողովի ընթացքում երկու երկրների պատվիրակությունների միջև սերտ համակարգումը շարունակելու կարևորությունը:


