



ԱրմԻնֆո. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, ինչպես նաև բոլոր ջանքերն են գործադրում Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու համար։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ամյակի շեմին» խորագրով պանելային նիստում։
Թուրք դիվանագետն իր ելույթում ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության կարևորությունը գլոբալ խաղաղության և կայունության պահպանման գործում։ Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման և խաղաղության պահպանման համար։ Ֆիդանը նաև նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է վերածվի խնդիրների աղբյուրի, այլ պետք է դառնա միջազգային համագործակցության հարթակ։


