



Արմինֆո. Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ իր էջում հրապարակելով պարգևատրման արարողության լուսանկարը:
Մրցանակն ընդգծում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու և Եվրոպական միության հետ մերձեցնելու ուղղությամբ: Լինելով 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդներից մեկը ՝ նա ճանապարհ է հարթել դեպի խորհրդարանական ընտրություններ և այդ ժամանակվանից իվեր, որպես վարչապետ, երկիրը տանում է դեպի խաղաղություն և Եվրոպային ինտեգրվելու ճանապարհով: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների աջակցությամբ նրան հաջողվել է 2025 թվականի օգոստոսին ընդունել հարևան Ադրբեջանի նախագահի հետ խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև ստորագրել "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին" համաձայնագիրը։
25 000 եվրոյի մրցանակը շնորհվում է Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից՝ 1994 թվականից: Մրցանակի նպատակն է նշել պատերազմներին, բռնություններին կամ բռնության սպառնալիքին առնչվող հակամարտություններին վերջ տալու ջանքերը, կանխարգելիչ միջոցառումները, բռնի հակամարտությունների կանխարգելման ռազմավարությունների մշակումը և ժողովուրդների միջև փոխըմբռնման մեջ ներդրումը: Մրցանակը սահմանվել է Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի (Գերմանիայի Սոցիալ - դեմոկրատական կուսակցություն, SPD) և նրա ընտանիքի կողմից: Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են խաղաղության ուսումնասիրությամբ զբաղվող գերմանական առաջատար գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, որոնք խորհրդատվություն են տրամադրում խաղաղության մրցանակի շնորհման հարցերի շուրջ:


