



Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը: Այս մասին հաղորդել է քաղաքական գործչի զինակից, Գյումրիի քաղաքապետարանի "Մեր քաղաքը" ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։
Դատախազը համարել է, որ Գրիգորյանը կարող է ճնշում գործադրել վկաների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր օգոստոսի 13-ին ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրական հանցագործության գործով հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Օգոստոսի 14-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2 ամիս ժամկետով։


