



Արմինֆո. Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմից ԱրմԻնֆո-ին տրմադրված հաղորդագրության համաձայն, դեպքի վայրում ԲԸՏՄ տեսուչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հյուծված թռչունը Սապսան՝ թափառաբազե (լատիներեն՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչնի տեսակի է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։
«Նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, սապսանը տեղափոխել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։ Թռչունը եղել է օղակավորված, որի տվյալները կնույնականացվեն։ Ներկայումս սապսանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, գիշատիչ թռչունը գտնվում է մասնագետների ուշադրության ներքո», - ասվում է հաղորդագրությունում։


