



Արմինֆո. Ազգային ժողովի "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ:
Քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 89-ը: Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 36-ը:
Նշենք, որ Մխիթարյանն "Ուժեղ Հայաստան" խմբակցության կողմից հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված երրորդ թեկնածուն էր: Ավելի վաղ այդ պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին, սակայն նրանք չեն ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ:


