



Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչների հետ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է "Կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում ռուսական ֆինանսավորմամբ մարզում իրականացվող "Նեքսուս" նախագծի շահառուներին:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը, նախագծի մասնակիցները, որն ուղղված է ջերմոցային տնտեսությունների կազմակերպմանն եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը աջակցելուն, շնորհակալություն են հայտնել ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարին ոչ միայն սիրած գործով զբաղվելու, այլեւ կայուն եկամուտ ստանալու հնարավորության համար:
Կոպիրկինը հույս է հայտնել, որ ՄԱԶԾ-ի գծով ցուցաբերվող աջակցությունը կնպաստի սյունեցիների բարեկեցության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը համակարգային հիմունքով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համակողմանի զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին: Ջանքերն ուղղված են առողջապահության, կրթության, սոցիալ - տնտեսական զարգացման (այդ թվում ՝ գյուղական և սահմանամերձ շրջանների), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, բնական աղետների դեմ պայքարին, էներգաարդյունավետությանը վերաբերող նախագծերի իրականացմանը: Տասնյակ միլիոնավոր դոլարներ է ուղղել ռուսական կողմն՝ այդ նախագծերն իրականացնելու համար։


