



ԱրմԻնֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում տնտեսական համագործակցության ակտիվացման թեմային։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի և Իտալիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հուլիսին աճել է 8,6%-ով՝ կազմելով $274.3 մլն։ Միևնույն ժամանակ, արտահանման ծավալներն աճել են 29,4%-ով՝ հասնելով $44.7 մլն-ի՝ ներմուծման 5,3% աճի ֆոնին՝ մինչև $229.6 մլրդ։


