



ԱրմԻնֆո. Կիոկուշին կարատեի հայկական թիմը, որը մասնակցել է Անապայում անցկացված "Համառուսաստանյան երիտասարդական մարտարվեստների փառատոնին", նվաճել է 16 մեդալ։
Ինչպես ԱրմԻնֆոյին հայտնել են Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ և սեմպայներ Անդրանիկ Ստեփանյանի, Արման Մարգուլովի ու Ռուբեն Ստեփանյանի մարզչական աջակցությամբ հանդես եկած հայկական թիմը ներկայացված է եղել 17 մարզիկով, որոնք ընդհանուր առմամբ նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ։
"Մրցաշարի հաղթողներ են դարձել Դավիթ Բաղդասարյանը և Արեգ Ավակյանը։ Արծաթե մեդալներ են նվաճել Արթուր Կասեմյանը, Տիգրան Բաղդասարյանը և Գամլետ Սողոյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Կոլոյանը, Էդուարդ Ավակյանը, Արման Կարապետյանը, Վլադիմիր Գրիգորյանը, Էլեն Եպրեմյանը, Ալիսա Բաղդասարյանը, Նարեկ Ղուկասյանը, Մարիա Ջզմեջյանը, Խաչիկ Բաբայանը, Նորվարդ Թորոսյանը և Արսեն Գրիգորյանը", - հայտնել են ֆեդերացիայից։
Աղբյուրի համաձայն՝ հայկական թիմը այս մրցմանը, որն անցկացվել է արդեն 18-րդ անգամ, մասնակցում է երրորդ տարին անընդմեջ։


