



ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում պետք է տեղի ունենար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին և "Ուժեղ Հայաստան" կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական գործով առաջին նիստը, որը, սակայն, հետաձգվել է:
Նիստից րոպեներ առաջ դատախազը հայտնել է ծանրաբեռնվածության առնչությամբ կապված իր բացակայության մասին:
Նշենք, որ այսօր պետք է քննարկվեր նաև Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կալանքը վերացնելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ Ալեքսան Ալեքսանյանը կալանքի տակ է 2026 թվականի հունիսի 3-ից, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայությունն արգելելը և 1 մլրդ դրամ գրավը: Քննության վարկածով՝ մեղադրյալները հանցավոր կազմակերպություն են ստեղծել ՝ ընտրությունների ընթացքի վրա ապօրինի ազդելու համար։ "Տաշիր" հիմնադրամից ստացված նվիրատվությունների և փոխառությունների անվան տակ հասարակական կազմակերպության միջոցով ստացվել են խոշոր դրամական միջոցներ (միլիոնավոր դոլարներ), որոնք օգտագործվել են քաղաքացիներին նյութական խրախուսման (կաշառելու) և "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախընտրական հավաքներին նրանց մասնակցությունը կազմակերպելու համար: Երկու մեղադրյալներն էլ մերժում են իրենց առաջադրված մեղադրանքները ՝ դրանք համարելով քաղաքականապես միոտիվացված:


