



ԱրմԻնֆո. 1,75 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս, որոնք գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում և որոնց արժեքը կազմում է շուրջ 119 միլիոն դրամ, վերադարձվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը։ Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ պետական շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցելու լիազորությունների շրջանակում Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցեր երկու ֆիզիկական անձանց դեմ՝ պահանջելով հարկադիր դադարեցնել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0,5 հա և 1,25 հա մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը, որոնց կադաստրային արժեքը կազմում է 119 միլիոն 600 հազար դրամ և մոտավորապես համապատասխանում է շուկայական արժեքին։ Վերոնշյալ հայցերը բավարարելու մասին Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 23-ի և 24-ի որոշներն օրինական ուժի մեջ են մտել։
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0,5 հա և 1,25 հա մակերեսով հողամասերը վերադարձվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը։


