



ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 14-ից 17-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում սպասվում է հրդեհավտանգության բարձր մակարդակ։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 14-18-ը Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ պոռթկումներով։ Սեպտեմբերի 14-ից 17-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Շիրակի մարզում սեպտեմբերի 14-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +24-ից +29, Կոտայքի մարզում՝ +24-ից +30։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +20-ից +25, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +25-ից +29-ի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +25-ից +32։ Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +23-ից +32։ Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +30-ից +34։ Արմավիրում ցերեկը սպասվում է +31-ից +34։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +24-ից +34, Սյունիքի մարզում՝ +19-ից +33։
Երևանում սեպտեմբերի 14-ից 18-ը նույնպես տեղումներ չեն սպասվում։ Սեպտեմբերի 14-ի ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +31-ից +33։


