



Արմինֆո. Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հնդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2026 թ. փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում, համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին: Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ:


