



Արմինֆո. Ուզբեկստանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Ուզբեկստանի և Հայաստանի ղեկավարների ՝ Շավքաթ Միրզիյոևի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից:
Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր, նախեւառաջ՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում: Այդ համատեքստում հատկապես կարևորվել է արդյունաբերական կոոպերացիայի նոր համատեղ նախագծերի մշակումը։
Միրզիյոևը հանդես է եկել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանները միավորող լոգիստիկայի և տրանսպորտային միջանցքների զարգացման միջոցով կապակցվածության ամրապնդման օգտին:
Ուզբեկստանի նախագահը բարձր է գնահատել խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանն ուղղված ջանքերը, որը կդառնա տարածաշրջանային կայունության և կայուն զարգացման ամուր հիմք:
Քննարկվել է նաև երկկողմ և բազմակողմ միջոցառումների ժամանակացույցը, այդ թվում ՝ Միավորված ազգերի կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում:


