



Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, արձանագրությամբ կամրապնդվի կոնվենցիայի կողմերի ջանքերը կանխելու ահաբեկչությունը՝ որպես միջազգային խաղաղությանը, անվտանգությանը և քաղաքացիների բարեկեցությանը Եվրոպայում և ամբողջ աշխարհում սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկը, ինչպես ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների, այնպես էլ միջազգային համագործակցության միջոցով։ Արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա դիմակայել ժամանակակից և ապագա հակաահաբեկչական մարտահրավերներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրության ընդունումից հետո ահաբեկչության դեմ պայքարում ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ:


