



ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան Հայաստանի հետևողական զարգացմանը նպաստելու գործում։
Զրուցակիցները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր և երկկողմ օրակարգը։ Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի կարևորությունը։
Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։


