



ԱրմԻնֆո. Վեց ամիս անց Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհը լիովին բաց կլինի երթևեկության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ արդեն կառուցված ճանապարհահատվածները միացնելու համար պակասում էր ընդամենը 270 մետր։ Քաղաքապետի խոսքով՝ այս հատվածը երկար տարիներ անավարտ էր մնացել գույքային վեճի և դատարանի արգելքի պատճառով։ <Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն սկսվել է>, - հայտնել է նա։
Ըստ աղբյուրի՝ նոր հատվածը կավարտի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը։ Տարանցիկ հոսքի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով, ինչը թույլ կտա թեթևացնել հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղու և <Հյուսիս-Հարավ> տրանսպորտային միջանցքի հետ։


