



ԱրմԻնֆո. Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ձերբակալվել է։ Ձերբակալության մասին տեղեկությունը հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Աղբյուրը նշում է, որ ձերբակալությունը որպես խափանման միջոց է կիրառվել Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ, որը ձերբակալվել է ընդերքի ապօրինի օգտագործման, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
Կալանավորման և տնային կալանքի տեսքով խափանման միջոցներ են կիրառվել նաև նույն վարույթի շրջանակներում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն վարչության կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և «Էկո-պարեկային ծառայության» Սյունիքի մարզային ստորաբաժանման պետը։


