



ԱրմԻնֆո. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ընդունել է Հայաստանի հարավում գտնվող Կապանում ԻԻՀ հյուպատոսության նոր ղեկավար Դավուդ Յաջիին։ Այս մասին հայտնում է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Telegram-յան ալիքը։
Նշվում է, որ Յաջին նախքան Հայաստան մեկնելը ներկայացրել է իր աշխատանքային ծրագիրը նոր պաշտոնում։
Արաղչին հաջողություններ մաղթելով Կապանում երկրի նոր գլխավոր հյուպատոսին՝ ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարևորությունը բարիդրացիության քաղաքականության շրջանակում և նշել բոլոր այն ոլորտներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում կողմերի համար, հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներում։
Նոր պաշտոնում նա կփոխարինի Կապանում առաջին գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ով աշխատանքի էր անցել 2021 թվականին։


