



ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակում՝ 2026 թվականի Հանրային անվտանգության ոլորտում համագործակցության համաշխարհային համաժողովի ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպում է անցկացրել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրկիզայի հետ։
Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց նույնականացման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցերը։
Հատուկ ուշադրություն է դարձվել կառույցների միջև տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման ժամանակակից հնարավորություններին։
Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության հետագա ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ։


