



ԱրմԻնֆո. Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկուդյեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։
Ինչպես հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) մամուլի ծառայությունից, Էսկուդյեն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հավերժական կրակի մոտ։ Դեսպանին ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ «Ֆրանսիայի դեսպանը նաև շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի պատմությանն ու խորհրդանիշներին», - ամփոփել են ՀՑԹԻ-ում։
Հիշեցնենք, որ Էսկուդյեն այս պաշտոնում փոխարինել է Օլիվյե Դըկոտինյիին, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2023 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի ամառը։


