Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026 18:00
Մարիաննա Մկրտչյան

Պահանջված աջակցություն խոցելի բնակչությանը. ԿԽՄԿ-ը դադարեցնում է սոցիալական ծրագրերը Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Պահանջված աջակցություն խոցելի բնակչությանը. ԿԽՄԿ-ը դադարեցնում է սոցիալական ծրագրերը Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որպես չեզոք միջնորդ և մարդասիրական կազմակերպություն, առաջիններից մեկն է օգնության հասել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո:

Բնակչության արտահոսքը կանխելու և արժանապատիվ կյանքի համար տարրական կենցաղային կարիքների ապահովման գործում նրանց աջակցելու նպատակով ԿԽՄԿ-ն իրականացրել է սոցիալ-մարդասիրական բնույթի մի շարք ծրագրեր՝ սկսած ձմռան հաղթահարմանն աջակցելուց, մինչև դեգրադացված հողերի մելիորացիա և աջակցություն անասնակերերի ձեռքբերմանը, առաջին անհետաձգելի բուժօգնության համար բուժհաստատությունների կառուցում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ֆոնին ԿԽՄԿ-ն այս տարի դադարեցնում է իր ծրագրերը, ինչի առնչուությամբ կազմակերպությունը լրագրողների համար մամուլի շրջագայություն էր կազմակերպել ՝ տեսանելի կերպով ցուցադրելու այն հսկայական աշխատանքը, որն իր կողմից իրականացվել է սահմանային գոտում։ Մեդիա շրջագայությանը մասնակցել է նաև ԱրմԻնֆո-ի լրագրողը:

 

Աջակցություն սահմանամերձ Խաչիկի բնակիչներին Վայոց Ձորի մարզում

Եվ այսպես, առաջին կանգառը Նախիջևանին սահմանակից Խաչիկ գյուղում է, որտեղ ԿԽՄԿ-ը գյուղացիներին տրամադրել է աշնանացան ցորենի էլիտար սերմեր ՝ գյուղատնտեսությունը խթանելու համար: Գյուղ մտնելիս լրագրողների առջև բացվեց այն պատկերը, թե ինչպես են ծրագրի շահառու խաչիկցիները ԿԽՄԿ մեքենայից ստանում աշնանացան ցորենը:

 

Խաչիկի բնակչուհի Էմմա Գրիգորյանը պատմեց, որ արդեն երկրորդ անգամ է այդ օգնությունը ստանում ԿԽՄԿ-ից, և իր համար դա մեծ աջակցություն է: "Ես երկրորդ անգամ եմ հնարավորություն ստանում մասնակցելու այս ծրագրին։ Առաջին անգամ նախանցած տարի Կարմիր Խաչից ցորեն ստացանք, և արդեն բերքը հավաքել ենք, և շատ գոհ ենք ։ Եվ հիմա ես սպասում եմ իմ հերթին՝ սերմեր ստանալու համար: Ինձ եւ այնպիսի տնտեսությունների համար,, ինչպիսին իմն է, դա մեծ աջակցություն է։ Ես ինքս չէի կարողանա այդքան ցորեն ձեռք բերել ։ Ես թոշակառու եմ, ապրում եմ որդուս հետ, ով առողջական խնդիրներ ունի, և ֆինանսական այնպիսի հնարավորություններ չունեմ, որ այդքան ցորեն ձեռք բերեմ",- խոստովանեց Խաչիկի բնակչուհին։ Միաժամանակ, նա ափսոսանք հայտնեց, որ ծրագիրը փակվում է, նշելով, որ գյուղի բնակչին ցանկացած օգնություն շատ պահանջված է։

 

Իսկ Խաչիկ համայնքի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ նշեց, որ, կադաստրային քարտեզների համաձայն, գյուղն ունի մոտ 1200 հա վարելահող: Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի շնորհիվ իրենք անցյալ տարի իրականացրել են չօգտագործված 100 հա հողերի մելիորացիա և ցանել այնտեղ հաճար, իսկ ահա այս տարի արդեն աշնանացան ցորեն են ստանում։ "ԿԽՄԿ-ը մեզ տրամադրել է մոտ 32 տոննա ցորեն, և մենք օգնությունը բաշխել ենք այնպես, որ մեկ շահառուի համար լինի այնքան սերմացու, որքան անհրաժեշտ է 1 հա հող ցանելու համար", - ասաց Սմբատյանը: Նա հավելեց, որ իրենք օգտագործում են գյուղի ամեն մի կտոր հողը՝ մինչև Ադրբեջանի հետ սահման ։ Նրա խոսքով ՝ կարելի է ասել, որ նրանք գութանով են գծում այդ սահմանը։

 

Իր հերթին՝ ԿԽՄԿ տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հաղորդեց որ իրենց խնդիրն է եղել հրատապ օգնություն ցուցաբերել հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը և համայնքներին, որպեսզի նրանք կարողանան լուծել իրենց առջև ծառացած հրատապ խնդիրները: "Մենք այստեղ այսօր իրականացնում ենք "Բեզոստայա 100" աշնանացան ցորենի բաշխումը։ Շուրջ 32 տոննա կհատկացվի սոցիալապես անապահով բնակչությանը։ Ծրագրի շահառու կդառնա 118 ընտանիք", - պամեց նա։ Նրա խոսքով ՝ իրենք նաև այդ համայնքում իրականացրել են չօգտագործվող հողերի մելիորացիա ։ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ սոցիալապես խոցելի բնակչությանը սերմացուի բաշխման ծրագիրն իրականացվում է հանրապետության ևս 7 սահմանամերձ գյուղերում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:

 

Իսկ ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իրենց կազմակերպությունը վերջին 10 տարիներին աշխատել է Հայաստանի 5 մարզերում ՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում և Արարատում: "Բնականաբար, մենք ավելի ակտիվ սկսեցինք աշխատել Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Արարատում 2020 թվականի սրացումից հետո, երբ մի շարք համայնքներ ստացան սահմանամերձ կարգավիճակ", - պատմեց Ամատունին: Նրա խոսքով ՝ ԿԽՄԿ-ում իրականացվել է ինտեգրված մոտեցում, և աջակցության ծրագրեր են տրամադրվել ինչպես տեղի տեղի խոցելի բնակչությանը, այնպես էլ 2023 թվականից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց:

 

Նրա խոսքով ՝ ԿԽՄԿ-ն իրականացրել է ոչ միայն բնակչության աջակցության վերը նշված բնույթի ծրագրեր, այլև առողջության իրավունքի ապահովմանն ուղղված ծրագրեր: "Հեռավոր համայնքներում մեր կողմից կառուցվել են բուժկետեր ՝ բնակչության կողմից անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար։ Բացի այդ, մեծ բժշկական կենտրոններում մեր կողմից իրականացվել են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների կառուցման և բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրեր։ Խոսքը Ջերմուկի, Կապանի, Եղեգնաձորի, Վարդենիսի բժշկական կենտրոնների մասին է", - նշեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։ Նա ընդգծեց, որ իրենց բոլոր գործողություններն ուղղված են եղել պահանջված կարիքներն ապահովելուն այն համայնքներում, որտեղ խոցելիության բարձր ռիսկեր կան,  հատկապես՝ բուժօգնություն ստանալու հետ կապված:

 

"Հաշվի առնելով, որ իրավիճակը կայունացել է, և սահմանային գոտում այլևս չկա օգնության խիստ անհրաժեշտություն, որն առաջին պլան է մղում միջազգային կազմակերպությանը ՝ ի դեմս մեզ, մենք արդեն այդ աշխատանքը փոխանցում ենք համայնքներին։ Բացի այդ, մենք օգնել ենք վերապատրաստվել Հայկական Կարմիր խաչի ընկերության մեր գործընկերներին, որոնց փոխանցում ենք այս էստաֆետը ՝ որպես մարդասիրական ծրագրեր իրականացնող ներքին կազմակերպություն", - նշեց Ամատունին։

 

Աջակցություն բնակչության անհետաձգելի բուժօգնության հասանելիության գործում

Շարունակելով թեման ՝ լրագրողները ծանոթացան այն աջակցությանը, որը ԿԽՄԿ-ը ցուցաբերել է Եղեգնաձորի և Կապանի բժշկական կենտրոններին ՝ սկսած արևային վահանակների տեղադրումից՝ հիվանդանոցի ֆինանսական բեռը նվազեցնելու համար, վերջացրած շտապ բուժօգնության համար ժամանակակից բուժսարքավորումներով համալրմամբ:

 

Կապանի բժշկական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը պատմեց, որ հիվանդանոցը բավականին սերտ համագործակցություն է ունեցել ԿԽՄԿ-ի հետ: "ԿԽՄԿ աջակցությունը վերաբերում է ինչպես հիվանդանոցի տեխնիկական վերազինմանը, այնպես էլ բուժանձնակազմի որակավորման բարձրացմանը։ Կազմակերպությունը մեզ օգնել է նաև բժշկական կենտրոնում տեղադրել արևային վահանակներ, ինչը մի քանի անգամ կրճատել է մեր բուժհաստատության ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Սա այն օգնությունն է, որը մենք զգում ենք մեր բազմապրոֆիլ հիվանդանոցում", - նշեց բուժկենտրոնի ղեկավարը։

 

ԿԽՄԿ-ն նաև օգնություն է ցուցաբերել բուժակ-մանկաբարձական կետի կառուցմանը Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Սիլվա Դանիելյանը, ով աշխատում է Կոռնիձորի բուժկետում արդեն ավելի քան 40 տարի, պատմեց, որ մինչ այդ պայմանները, որոնցում նա ստիպված է եղել աշխատել, այնքան էլ բարենպաստ չէին։ "Բուժկետը, որտեղ ես աշխատում էի,  ոչ այնքան ֆունկցիոնալ էր։ Բայց ԿԽՄԿ-ի շնորհիվ մենք այժմ հնարավորություն ունենք աշխատելու նոր շենքում, որը հարմարավետ է և հագեցած է առաջնային բուժօգնության համար անհրաժեշտ ամեն ինչով: ԿԽՄԿ-ի աջակցությամբ կառուցված շենքը շատ հարմար է: Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար", - ասաց Դանիելյանը։

Կոռնիձորի գյուղապետ Սուրեն Ամարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին՝ Ադրբեջանի հետ անմիջական սահմանին գտնվող և շուրջ 1300 բնակիչ ունեցող բնակավայրում նոր բուժկետի կառուցմանն աջակցելու համար:

 

Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ պաշտոնյան վստահեցրեց, որ իրավիճակը հանգիստ է, բնակչությունն ապրում է իր առօրյա կյանքով: "Սահմանին կանգնած են մեր սահմանապահները։ Մեր Կոռնիձորում կրակոցներ չկան, կյանքն իր հունով է ընթանում", - տեղեկացրեց նա։ Ընդ որում, նա խոստովանեց, որ քանի դեռ սահմանը սահմանազատված չէ, միշտ ինչ-որ միջադեպերի ռիսկեր կան, չէ որ ադրբեջանական կողմը ցանկանում է Հակարի կամրջի տարածքից մի հատված վերցնել, իսկ հայկական կողմը չի տալիս,  հիշեցնելով, որ դա հայկական հող է: Ամարյանը նշեց, որ Տեղ համայնքն ունի Ադրբեջանի հետ ամենաերկար սահմաններից մեկը ՝ մոտ 18 կմ, և միայն սահմանազատումից հետո հնարավոր կլինի վստահորեն ասել, թե որտեղ է անցնում սահմանը:

 

Աջակցություն Կապան համայնքում գյուղատնտեսության զարգացմանը

 

Մամուլի շրջագայությունը լրագրողներին բերեց Կապան խոշորացված համայնքի ևս երկու սահմանամերձ գյուղ՝ հեռավոր Սրաշեն և Շիկահող: Այստեղ ԿԽՄԿ-ի աջակցությամբ գյուղերի բնակիչները կարողացել են ընդլայնել իրենց օժանդակ տնտեսությունը և ինչ-որ չափով բարելավել իրենց սոցիալական տնտեսությունը։ Չէ որ նույն երբեմնի բավականին խոշոր Շիկահող գյուղում, որտեղ ԽՍՀՄ տարիներին կար և կարի ֆաբրիկա, և գիշերօթիկ հաստատություն, և սեփական հիվանդանոց, այսօր ապրում է մոտ 100 մարդ, և նրա բնակիչների գլխավոր խնդիրներից մեկը գործազրկությունն է։

Շիկահողի գյուղապետ Զորիկ Նավասարդյանը հաղորդեց, որ գյուղի բնակիչները ԿԽՄԿ-ից տարբեր տեսակի օգնություն են ստացել հետպատերազմյան շրջանում: "Այսպես, օրինակ, գյուղի բնակիչները մասնակցել են ԿԽՄԿ-ի կազմակերպած վարժանքներին, և հաղթողները ստացել են ֆինանսական միջոցներ՝ հավեր ձեռք բերելու համար։ Հատկացված միջոցներով ծրագրի շահառուները ձեռք են բերել 60 հավի ճուտ, ինչպես նաև նրանց պահելու համար կեր: Բացի այդ, Շիկահողի որոշ բնակիչներ մասնակցել են խոզերի աճեցման համար համակցված կեր ստանալու ծրագրին, իսկ մեղվաբուծությամբ զբաղվող մի շարք գյուղացիներ ՝ մեղուներով փեթակ ձեռք բերելու հնարավորություն", - տեղեկացրեց Նավասարդյանը։ Նա հավելեց, որ ավելի վաղ ԿԽՄԿ-ի կողմից գյուղացիներին դրամական օգնություն է տրամադրվել ձմռան համար վառելափայտ ձեռք բերելու համար:

 

Նա նաև հաղորդեց, որ 2022 թվականի ռազմական գործողություններից հետո այդ ուղղությամբ հայկական կողմը տարածքներ է կորցրել։ Նավասարդյանը փաստեց, որ թեև այդ մարտական գործողությունների արդյունքում գյուղը չի կորցրել իր վարչական հողերը, այնուամենայնիվ, վարելահողերի մի մասն այժմ չի օգտագործվում, քանի որ դրանք գտնվում են հակառակորդի հսկողության տակ, և մարդիկ վախենում են մշակել դրանք: Նա նաև պատմեց, որ ԿԽՄԿ աջակցությամբ իրականացվել է այն տարածքների մելիորացիա, որոնք այսօր օգտագործվում են Շիկահողի բնակչի կողմից:

Նա նաև, ինչպես այլ համայնքների բնակիչներ, նշեց, որ ԿԽՄԿ-ի ջանքերի շնորհիվ հաջողվել է կանխել բնակչության արտահոսքը հետպատերազմյան շրջանում և թույլ տալ, որ մարդիկ վաստակեն: Նա նաև ափսոսանք հայտնեց, որ ծրագրերը փակվում են, և հույս հայտնեց, որ ապագայում այլ կազմակերպությունների կողմից ևս կիրականացվեն խոցելի բնակչության աջակցության ծրագրեր:

 

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Փոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումըՓոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումը
Նեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձելՆեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձել
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրինՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրին
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրը
COP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESCCOP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESC
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Էսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար ԱռաքելյանըԷսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար Առաքելյանը
Էդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնըԷդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը
Գագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքումԳագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքում
Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործումՄիացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործում
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։
Հայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմներըՀայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմները
Հայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալՀայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալ
Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցըԻտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցը
Հայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytypedՀայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytyped
Հայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունըՀայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունը
ANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասինANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասին
Սկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակումՍկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակում
Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժինՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժին
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցըՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը
Հայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակըՀայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակը
Նիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՆիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումըՍամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումը
Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝  նա չի գնա արտահերթ ընտրությունների Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝ նա չի գնա արտահերթ ընտրությունների
Թոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգըԹոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը
Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերըԱրցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը
Հայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներՄեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներ
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Հայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետՀայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետ
Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17
Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանՍլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան