



Արմինֆո. Հայաստանի ԶՈՒ կազմավորման ակունքներում կանգնած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին հաղորդել է իիքը՝ բարձրաստիճան սպան՝ "Իրավունք" թերթում հրապարակված տված հարցազրույցում։ "Ես գնացի հյուպատոսություն և վերադարձրի ՀՀ անձնագիրս։
Ինձ զարմանքով հարցրեցին․ "Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում"։ Իսկ ես պատասխանեցի."Ինչ անեմ, երբ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, ովքեր դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել նրան"։ Ես հանձնեցի անձնագիրս, այնուհետև ստացա հաղորդագրություն ձեր ներկայիս նախագահի աշխատակազմից․ "Դուք զրկված եք քաղաքացիությունից"։ Դե, մնաք բարով, հարազատներ: Ես այլևս երբեք չեմ գա Հայաստան։ Եվ վերջ", - պատմել է Տեր-Գրիգորյանցը, ով այժմ բնակվում է Ռուսաստանում։
Նշենք, որ 1991թ. վերջին ՀՀ նախագահը Տեր-Գրիգորյանցին հրավիրել էր կառուցելու հանրապետության զինված ուժերը: Արձագանքելով հրավերին՝ նա մշակել էր ՀՀ զինված ուժերի կառուցման հայեցակարգը և ծառայակիցների հետ ձեռնամուխ եղել ՀՀ զինված ուժերի ստեղծմանը: 1992թ. օգոստոսի 10 - ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ զինված ուժերի հրամանատարի պաշտոնում, այնուհետև' ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1993թ. կատարել է ՀՀ պաշտպանության նախարարի պարտականությունները: Հայաստանում չորս տարվա զինվորական ծառայությունից հետո 1995 թվականին գեներալ-լեյտենանտը վերադարձել է Մոսկվա։ Այստեղ աշխատել է ՀԱՊԿ ոլորտում ԱՊՀ շտաբում ՝ ի շահ ՀՀ ԶՈՒ-ի։ Տեր-Գրիգորյանցը Աֆղանական պատերազմի մասնակից է։


