



Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
ԱԺ հաղորդագրության համաձայն, դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։
ԱԺ փոխխոսնակը, շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքի համար, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, խոսել անվտանգային խնդիրների և առկա մարտահրավերների մասին։
Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքներին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է ԱԺ բարեկամական խմբերի գործունեության և միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ դեսպանն այսօր արդեն հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանի և Հայկ Կոնջորյանի հետ:


