



Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի կառավարման կենտրոնի գերակա խնդիրները պետք է լինեն ընդհանուր երթևեկության պատշաճ կազմակերպումը, հաշվի առնելով քաղաքում մարդատար ավտոմեքենաների աճող թիվը, ապօրինի կայանումների խնդրի լուծումը և ավտոբուսային գծերի առանձնացումը: Այդ մասին սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ընդ որում,՝ նաառաջնահերթ խնդիր է համարել ավտոբուսային գծերին առնչվող գործընթացի ավարտը։ Ավինյանն ընդգծել է, որ դրանք այլընտրանք չունեն՝ հասարակական տրանսպորտի արագ տեղաշարժն ապահովելու համար։
«Շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե ավտոբուսների պակասն է, այլ, ընդհանուր առմամբ, փողոցների ծանրաբեռնվածությունը, ինչը, արդյունքում, հանգեցնում է հասարակական տրանսպորտի սպասարկման ոչ պատշաճ մակարդակի: Ուստի ավտոբուսային գծերը մեզ համար պետք է դառնան առաջնահերթություն», - ընդգծել է քաղաքապետը։


