Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026 17:06
Ալինե Գրիգորյան

Քաղաքագետը տարբեր հարցերի նկատմամբ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումների օրինակով պատմել է հայկական քաղաքականության մեջ չկայացած սինթեզի մասին

Քաղաքագետը տարբեր հարցերի նկատմամբ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումների օրինակով պատմել է հայկական քաղաքականության մեջ չկայացած սինթեզի մասին

Արմինֆո. Հայաստանի ժամանակակից քաղաքական ճգնաժամը կարելի է դիտարկել ոչ միայն որպես իշխանության և ընդդիմության պայքար, այլև՝ որպես մի քանի հետևողականորեն ծագող թեզերի և հակաթեզերի բախում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

 

Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, որ վերջին 30 տարում ընդդիմության թեզը "թալանի" դեմ պայքարն էր, իսկ իշխանությանը` "քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, իշխանությունը չի փոխվի", և այդ երկուսի սինթեզը քաղաքական հոսանք չէր դառնում։

 

«Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամը կարելի է դիտարկել ոչ միայն որպես իշխանության և ընդդիմության պայքար, այլ որպես մի քանի իրար հաջորդող թեզիսների և հակաթեզիսների բախում։ Խնդիրը այն է, որ հայկական քաղաքականությունը դեռևս չի կարողացել այդ հակասությունները վերածել կայուն սինթեզի։

 

1. Առաջին հակադրությունը՝ «նախկին» և «նոր»

 

2018-ից հետո քաղաքական դաշտում ձևավորվեց հիմնական հակադրությունը.

Հին Հայաստան - Նոր Հայաստան, հիմա փորձ է արվեւմ դա տեղափոխել Երրորդ և Չորրորդ հանրապետությունների հակադրության։ «Հին համակարգը» ներկայաց ում է որպես կոռուպցիա, փակ էլիտաներ, օլիգարխիա և իշխանության վերարտադրություն։

«Նորը» ներկայացվում է որպես ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն, օրենքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար։ Սակայն այստեղ չձևավորվեց իրական սինթեզ։

Նոր իշխանությունը չստեղծեց այնպիսի քաղաքական համակարգ, որը կարող էր վերցնել նախորդ համակարգի կառավարման արդյունավետ մեխանիզմները և միավորել դրանք նոր ժողովրդավարական ինստիտուտների հետ։ Բայց «նորը» ինքն էլ դարձավ նոր թեզ, առանց սինթեզի։ Եվ նրա ներսում սկսեցին առաջանալ նոր հակասություններ։

 

2. 2020 թվական՝ անվտանգություն ընդդեմ խաղաղության

 

Պատերազմից հետո առաջացավ Հայաստանի ամենածանր հակասություններից մեկը.

Անվտանգության առաջնահերթություն - խաղաղության առաջնահերթություն: Մի կողմը թեզը. «առանց անվտանգության խաղաղությունը հնարավոր չէ»։ Մյուսը՝«առանց խաղաղության հնարավոր չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը»։ Սա արդեն շատ ավելի խոր հակասություն է։ Որովհետև առաջին դիրքորոշումը ենթադրում է ուժային և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություն, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում և երկարաժամկետ խաղաղության կառուցումն, առանց երաշխիքների։ Բայց իրական սինթեզը կլիներ ոչ թե ընտրությունը «կամ անվտանգություն, կամ խաղաղություն», այլ՝ այնպիսի խաղաղություն, որը ստեղծում է նոր անվտանգության համակարգ։ Այսինքն՝ խաղաղությունը պետք է դառնա անվտանգության գործիք, իսկ անվտանգությունը՝ խաղաղության նախապայման։ Նորից սիբթեզ գոյություն չունի։

 

3. Ռուսաստան ընդդեմ Արևմուտքի՝ կեղծ երկընտրանքի խնդիրը

 

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջացել է մեկ այլ հակադրություն.

Ռուսաստան - Արևմուտք: Մի կողմը Հայաստանը պատկերացնում է Ռուսաստանի անվտանգության համակարգի շրջանակում, մյուսը՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և արևմտյան անվտանգության (իրականում` թուրքական) ու տնտեսական համակարգերի հետ ավելի սերտ ինտեգրման մեջ։ Բայց այստեղ նույնպես հաճախ գործում է «կամ–կամ»-ի տրամաբանությունը։

Իսկ իրական սինթեզը կարող էր լինել ոչ թե «Ռուսաստան կամ Արևմուտք», այլ՝ Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականություն, որը տարբեր կենտրոններից վերցնում է այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությանը, տնտեսությանը և ինքնիշխանությանը։

Սա կլիներ երրորդ ճանապարհ՝ ոչ թե աշխարհաքաղաքական չեզոքություն, այլ բազմավեկտոր ինքնիշխանություն։ Բայց նման սինթեզը շատ ավելի դժվար է, որովհետև այն պահանջում է սեփական ռազմավարություն, պետական ինստիտուտներ և երկարաժամկետ տեսլական։

 

4. Ղարաբաղի հարցը՝ ազգային հիշողություն ընդդեմ նոր քաղաքական իրականության

 

Հայաստանի հասարակության մեջ ամենացավոտ հակասություններից մեկը կապված է Ղարաբաղի հետ։ Մի բևեռում՝ պատմական հիշողություն, ազգային իրավունք, զոհերի հիշողություն, Արցախի գաղափար, մյուսում՝ նոր իրողություն, խաղաղության պայմանագիր, Հայաստանի միջազգային ճանաչված սահմանների ամրապնդում։ Եթե քաղաքականությունը կանգնում է միայն առաջին կողմում, այն կարող է չտեսնել փոխված աշխարհաքաղաքական իրականությունը։ Եթե կանգնում է միայն երկրորդում, այն կարող է կորցնել հասարակության պատմական հիշողության և ինքնության կարևոր մասը։ Սինթեզը պետք է լիներ ոչ թե անցյալի ժխտումը, այլ դրա վերաիմաստավորումը։ Այսինքն, պարտությունը չդարձնել պետական ինքնության հիմք, բայց նաև չջնջել պատմական հիշողությունը։ Սա քաղաքականապես շատ ավելի բարդ է, քան պարզապես «մոռանալ անցյալը» կամ «վերականգնել անցյալը»։

 

5. Իշխանություն ընդդեմ ընդդիմություն

 

Հայաստանի քաղաքական համակարգի ամենահին հակադրությունը շարունակում է մնալ իշխանություն - ընդդիմություն: Բայց այստեղ նույնպես հաճախ բացակայում է երրորդ մակարդակը, իշխանությունը ասում է. «մենք ենք կայունության և խաղաղության երաշխավորը», ընդդիմությունը պատասխանում է. «իշխանությունն է երկրի անվտանգության և պետականության հիմնական խնդիրը»։ Եվ երկու կողմերն էլ իրենց քաղաքական գոյությունը մասամբ կառուցում են մյուսի գոյության վրա։ Այստեղ առաջանում է շատ կարևոր պարադոքս. իշխանությանը անհրաժեշտ է ընդդիմություն՝ իրեն պաշտպանելու համար, իսկ ընդդիմությանը անհրաժեշտ է իշխանություն՝ իրեն մոբիլիզացնելու համար։

 

Այսինքն՝ հակաթեզիսը դառնում է թեզիսի գոյության պայման։ Իսկ հասարակությունը մնում է այդ երկբևեռության մեջ։

 

Ինչու Հայաստանում սինթեզ չի առաջանում, որովհետև քաղաքական ուժերի մեծ մասը պայքարում է ոչ թե «ինչպե՞ս ստեղծել նոր համակարգ», այլ՝ «ո՞վ պետք է հաղթի մյուսին» հարցի շուրջ։ Սա սկզբունքային տարբերություն է։ Առաջինը դիալեկտիկական մտածողություն է։ Երկրորդը՝ զրոյական գումարի քաղաքականություն։

 

Իսկ ինչպիսի՞ն կարող էր լինել հայկական քաղաքական սինթեզը։ Պայմանականորեն կարելի է պատկերացնել մի քանի սինթեզ։ Ոչ թե նախկինի ամբողջական ժխտում, ոչ էլ նախկին համակարգի վերականգնում, այլ՝ փորձ ինստիտուցիոնալ ժողովրդավարություն։ Անվտանգություն եւ խաղաղություն, այլ ոչ թե կապիտուլյացիա խաղաղության անվան տակ և ոչ էլ անվերջ պատերազմական տրամաբանություն, այլ՝ ուժեղ պաշտպանություն, ճկուն դիվանագիտություն, տնտեսական ինտեգրում։

 

Ռուսաստան - Արևմուտք

 

Ոչ թե ենթարկվել մեկ կենտրոնի և ոչ էլ մեխանիկորեն անցնել մյուսի ազդեցության տակ, այլ՝ ինքնիշխան բազմավեկտորություն։

 

Արցախ և նոր իրականություն

 

Ոչ թե պատմական հիշողության ջնջում և ոչ էլ անցյալի քաղաքական պայմանների մեխանիկական վերականգնում, այլ՝ հիշողության պահպանում, նոր պետական ռազմավարություն։

 

Իշխանություն - ընդդիմություն

 

Ոչ թե մշտական փոխադարձ ոչնչացում, այլ՝ իշխանության փոփոխելիություն և պետական ինստիտուտների շարունակականություն։

 

Հայաստանին պակասում է ոչ այնքան հերթական «ուժեղ առաջնորդը», որքան այնպիսի քաղաքական համակարգը, որը կարող է հակասությունները վերածել ինստիտուցիոնալ լուծումների։ Քաղաքական հասունությունը սկսվում է այն պահին, երբ հասարակությունը դադարում է հարցնել. «ո՞վ է ճիշտ՝ նրանք, թե մենք» և սկսում է հարցնել. «ինչպե՞ս ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ երկու կողմերի ճշմարտությունների մի մասը կարող է մտնել նույն քաղաքական կառուցվածքի մեջ»։ Սա է սինթեզը։ Եվ հենց այստեղ է Հայաստանի գլխավոր խնդիրը։

 

«Ե՞րբ է Հայաստանում ստեղծելու այնպիսի պետական համակարգ, որտեղ յուրաքանչյուր հաջորդ հակասություն չի քանդի նախորդ ձեռքբերումը, այլ կդառնա զարգացման հաջորդ աստիճանը»։

 

Որովհետև իսկական սինթեզը ոչ մեկի հաղթանակը չէ մյուսի նկատմամբ։ Սինթեզը նոր համակարգն է, որտեղ նախկին հակառակորդների մի մասը դադարում է լինել հակառակորդ և դառնում է նույն համակարգի տարբեր գործառույթ։ Եվ հենց դա է քաղաքականության ամենաբարդ փուլը։ Թեզիսը կարող է հաղթել հակաթեզիսին։ Բայց միայն սինթեզն է կարողանում հաղթահարել երկուսին էլ», - գրել է Դանիելյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստըՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստը
Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն ԳևորգյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. "կամ նրանք հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու մնան"․ Արարատ Միրզոյան
Հանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՀանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Միրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասինՄիրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասին
Փաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումըՓաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը ՀրազդանումՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունըԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Հայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունըՀայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունը
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծինԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումից
Դավիթ Ղազինյան․ Դավիթ Ղազինյան․ "Ուժեղ Հայաստանից" Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի ձերբակալությունը պայմանավորված է Հայաստանի իշխանության թուլությամբ
Ընդդիմադիր պատգամավորը ԵԱՏՄ զեկույցի մասին. ՀՆԱ-ի կանխատեսվող անկման նույնիսկ կեսը լուրջ խնդիր կլինի Հայաստանի համարԸնդդիմադիր պատգամավորը ԵԱՏՄ զեկույցի մասին. ՀՆԱ-ի կանխատեսվող անկման նույնիսկ կեսը լուրջ խնդիր կլինի Հայաստանի համար
Զախարովա․ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնումԶախարովա․ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում
«Ուժեղ Հայաստան»-ում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները՝ ՏԻՄ առաջիկա ընտրությունների ֆոնին, համարել են բռնապետության դրսևորում«Ուժեղ Հայաստան»-ում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները՝ ՏԻՄ առաջիկա ընտրությունների ֆոնին, համարել են բռնապետության դրսևորում
ՀՀ խորհրդարանի նախագահը և Սերբիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀՀ խորհրդարանի նախագահը և Սերբիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Ավստրալիայում կայացած զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների համաժողովին։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Ավստրալիայում կայացած զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների համաժողովին։
Պեսկով. Կրեմլը դեռևս չի քննարկել ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը Հայաստանի համար։Պեսկով. Կրեմլը դեռևս չի քննարկել ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը Հայաստանի համար։
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին՝ Ստեփանավանում Կարապենյանի կողմնակիցների նկատմամբ հետապնդումների մասին հաղորդագրությունների ֆոնինԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին՝ Ստեփանավանում Կարապենյանի կողմնակիցների նկատմամբ հետապնդումների մասին հաղորդագրությունների ֆոնին
Մայր Հայաստանի առաջնորդի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանՄայր Հայաստանի առաջնորդի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան
Ռուսաստանի դեսպանը այցելել է Հայաստանի Լոռու մարզՌուսաստանի դեսպանը այցելել է Հայաստանի Լոռու մարզ
ՄԱԿ-ի միջազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի կողմերի համաժողովի 13-րդ նստաշրջանի փոխնախագահ ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչըՄԱԿ-ի միջազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի կողմերի համաժողովի 13-րդ նստաշրջանի փոխնախագահ ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը
Հայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ 2025-2026 թվականներին բացահայտվել է պլանավորված սպանությունների ավելի քան երկու տասնյակ դեպքՀայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ 2025-2026 թվականներին բացահայտվել է պլանավորված սպանությունների ավելի քան երկու տասնյակ դեպք
Պատգամավոր․ Ստեփանավանում առավոտվանից ձերբակալում են Սամվել Կարապետյանի կողմնակիցներինՊատգամավոր․ Ստեփանավանում առավոտվանից ձերբակալում են Սամվել Կարապետյանի կողմնակիցներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ