



Արմինֆո. Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլահ Սալեմ Սաադ Ալ-Սուլաիթիին։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակից և պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և փոխադարձ այցելությունների կարևորությունը։
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր և միջոցառումներ։
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


