



ԱրմԻնֆո. Չելյաբինսկի մարզի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր շրջագայությունը Հայաստանում՝ երաժշտական երեկոյով, որը տեղի ունեցավ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը: Շրջագայությունը համընկնում է Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվա հետ:
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջոցառումը բացեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նշեց, որ Հարավային Ուրալի առաջատար ստեղծագործական խմբերից մեկի ժամանումը Հայաստան նշանակալի իրադարձություն է Երևանի մշակութային կյանքում: Հյուրերի՝ ՀՀ պետական մարմինների, Երևանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, հասարակական-քաղաքական, մշակութային և լրատվական համայնքների անդամների և հայրենակիցների համար պատրաստվել էր հարուստ ստեղծագործական ծրագիր, որը ներառում էր համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ:


