



ԱրմԻնֆո. Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Ատոմային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ։ Նրան նշանակելու որոշումը կայացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է Խաչատուր Խաչիկյանին նշանակել Ատոմային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ», - ասվում է կառավարության որոշման նախագծում։
Նշենք, որ մինչ օրս Խաչատուր Խաչիկյանը զբաղեցնում էր Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, որն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման պետական կարգավորումը՝ բնակչության և անձնակազմի անվտանգությունն ապահովելու, շրջակա միջավայրի պաշտպանության և ՀՀ անվտանգության շահերը պաշտպանելու համար։


