


ԱրմԻնֆո: Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։
«Եթե Հայաստանը հանկարծ վիզաներ ներդնի, դա չի անելու մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ», - ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ այս որոշումը կազդի նաև այն Ռուսաստանի քաղաքացիների վրա, ովքեր մեծ թվով ազգականներ ունեն Հայաստանում։


