


ԱրմԻնֆո. Բիշքեկում ՇՀԿ+ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշակ Դարի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման և տարածաշրջանային գործընթացների հարցեր։
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշակ Դարը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Հուլիսի 6-ին Հայաստանը նշանակել է իր առաջին դեսպանին Պակիստանում։ Պակիստանը նախկինում չէր ճանաչել Հայաստանի անկախությունը։ Դա պայմանավորված էր Պակիստանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Պակիստանը ոչ միայն աջակցել է Ադրբեջանին Արցախյան հարցում, այլև մասնակցել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը ինքնորոշված հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիային։


