


Արմինֆո. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բիշքեկում Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է երկկողմ կապերի զարգացման շատ լավ հնարավորությունների առկայությունը և հայտարարել Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմամբ շահագրգռվածության մասին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Փեզեշքիանը, ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը, նշել է, որ Իրանը մտադիր է լավ հարաբերություններ պահպանել հարևան բոլոր պետությունների հետ:
Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու օգտին:
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։



